Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Մասնագետները հղիության ընդհատման մասին

Մասնագետները հղիության ընդհատման մասին

«Նա, ով մարդ է դառնալու, արդեն մարդ է», և «բնության դեմ երբեք չի կարելի գնալ»...

ԵԽԽՎ փորձագետների՝ Հայաստանում աղջիկ երեխաների ծնունդը կանխելու հետևանքներով պայմանավորված՝ առողջապահության նախարարությանը ներկայացրած առաջարկությանն է անդրադարձել «Արմենիա» ՀԸ-ի «Կիրակնօրյա ժամը»։

Բժշկական կենտրոններում հարցումներ անելով՝ թղթակիցը պարզել է, որ Հայաստանում հղիությունն ընդհատում են ավելի շատ ոչ թե աղջիկ երեխա ունենալու տեղեկությամբ պայմանավորված, այլ՝ անցանկալի հղիության արդյունքում։

Բժշկական գիտությունների թեկնածու Դոնարա Ալագյոզյանը նշել է, որ գործնականում շատ վտանգներ ունի հղիության ընդհատման միջամտությունը, և դրա արդյունքում կինը կարող է ձեռք բերել բազմաթիվ տարաբնույթ հիվանդություններ։ «Միջամտություններից հետո այդ ճեղքվածքները, պատռվածքները կարող են միանալ որևէ ինֆեկցիայի, և դա կբերի արդեն ծանր պաթոլոգիական վիճակի, նույնիսկ՝ չարորակ ուռուցքների առաջացման»,- նշել է նա։

Մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանը կարծիք է հայտնել, որ եթե Հայաստանը, անսալով ԵԽԽՎ պահանջին, օրենքով արգելի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, ապա դրանք, որ կատարվում էին բժշկական կենտրոններում կկատարվեն «նկուղային պայմաններում»՝ կասկածելի մարդկանց կողմից, կասկածելի գործիքներով և կասկածելի հիգիենայի պայմաններում։ «Քիչ ընտանիքներ կան, որ դիմում են տղա հեռացնելու նպատակով՝ որովհետև տղա ունեն - աղջիկ չունեն։

Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ 100/112 հարաբերությունը որևէ պոտենցիալ խնդրի հիմք չէ։ «Ամենաճիշտ կարգավորողը բնությունն է, բնության դեմ երբեք չի կարելի գնալ. այդ թվում նաև՝ այդ անհիմն աբորտները»,- նշել է նա։

«Աստծու առաջ սեռ գոյություն չունի. մենք բոլորս մեկ ենք Աստծու առաջ»,- նշել է Թովմաս քահանա Անդրեասյանը։ Քահանան հիշեցրել է, որ քրիստոնեությունը մարդասպանություն է համարում հղիության ցանկացած ընդհատում՝ մեջբերելով. «Նա, ով մարդ է դառնալու, արդեն մարդ է»։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ փորձագետներն առաջարկել էին ծնողներից գաղտնի պահել երեխայի սեռը՝ դրանով պայմանավորված հղիության ընդհատումները բացառելու նպատակով։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ